Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱՄՆ-ում հաշվել են Սիրիայում Ռուսաստանի ծախսերը

ԱՄՆ-ում հաշվել են Սիրիայում Ռուսաստանի ծախսերը
11.12.2015 | 14:35

Bloomberg գործակալության տվյալներով՝ Ռուսաստանը ծրագրել է 2016-ին Սիրիայում ռազմական գործողության վրա ծախսել 1,2 մլրդ ԱՄՆ դոլար: Սիրիայի պատերազմին Ռուսաստանի միանալու առաջին շրջանում Մոսկվան օրական չորս մլն դոլար էր ծախսում: Նոյեմբերին, երբ Պուտինը հրահանգել է ինտենսիվացնել ռմբակոծությունները, ծախսերն աճել են: Ռուսաստանը պաշտոնապես չի հրապարակում իր ռազմական ծախսերը Սիրիայում: Ավելի վաղ ռուսաստանյան ԶԼՄ-ները հաշվել էին, որ Սիրիայում ռազմական ծախսերը կազմում են օրական 2,5 մլն, տարեկան՝ 900 մլն ԱՄՆ դոլար:

Դիտվել է՝ 953

Մեկնաբանություններ